18.06.2025
Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»
17.06.2025
Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

Ի պաշտպանություն Եկեղեցու կատարած հայտարարություններից հետո` գործարար, բարերար, Հայաստանում խոշոր ներդրող Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարն ակնհայտորեն կատարվում է Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ ու հրահանգով։ Վարչախմբի պարագլխի այսօրվա մի քանի իրարահաջորդ գրառումները հերթական անգամ ապացուցում են, որ նա փորձում է իրենով փոխարինել իրավապահ համակարգը՝ նախաքննական, դատախազական մարմինները, և դատարանները։ Իշխանությունն ուզուրպացրած անձը չի էլ թաքցնում այն փաստը, որ անձամբ ինքն է որոշումներ կայացնում իրավապահ համակարգի փոխարեն։ Սահմանադրական կարգը տապալված է, և Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի համար չափազանց վտանգավոր տարածաշրջանային իրավիճակում, երբ երկրի գլխին կախված են լրջագույն սպառնալիքներ։ Փաշինյանը միտումնավոր թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունը՝ իր տերերի կողմից պարտադրվող կապիտուլյացիան անշրջելիորեն իրականացնելու համար։Հետևաբար, նրա նախաձեռնած հակապետական կործանարար գործընթացներին ի պաշտոնե մասնակցություն բերած անձանց սպասվում է պատիժ` օրենքի ամենայն խստությամբ: Իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցներից պահանջում ենք գործել բացառապես օրենքի տառին համապատասխան և հրաժարվել վարչախմբի պարագլխի հանցավոր հրամաններն ու հրահանգները կատարելուց: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում

OSZAR »