18.06.2025
Եկեղեցին պետք է հստակ իմանա՝ իր կողքին ենք. Վանեցյանը կոչ է անում դիմավորել վեհափառին
prev Նախորդ նորություն

Գնալով զարգացումներ ենք ապահովում, հպարտանալու առիթ է. Հովհաննես Ծառուկյան

16 մեդալ ու 7 չեմպիոնական տիտղոս, բազկամարտի Հայաստանի հավաքականը հաստատում է իր բարձր կարգը՝ Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադառնալով մարզական հարուստ ավարով:


Չեմպիոններին դիմավորել է «Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը, շնորհավորելով մրցանակակիրներին։


«Շատ դժվար է, քրտնաջան աշխատանքի արդյունք է, ես նկատում եմ՝ գնալով զարգացումներ ենք ապահովում, դա հպարտանալու առիթ է»,- նշել է Ծառուկյանը։


Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում առաջին ոսկին վաստակել է Արման Մարտոյանը, ով գեղեցիկ հաղթանակ է տարել թուրք մարզիկի նկատմամբ: Որոշակի դադարից հետո Հայաստանը չեմպիոն ունի նաև աղջիկների պայքարում՝ մինչև 23 տարեկանների առաջնությունում չեմպիոն է ճանաչվել Մարիամ Սարգսյանը: Նա ևս հաղթել է թուրք մարզիկի:


 

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
OSZAR »