5.07.2025
Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործը ուղարկվել է դատարան
prev Նախորդ նորություն

Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է.


«Հարգելի՛ գործընկերներ,


Իմ փոփոխության առաջարկը 52-րդ պարբերությունում վերաբերում է հայ ռազմագերիների դատավարություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանությանը:


Տարբեր հավաստի զեկույցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները եւ հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ խիստ մտահոգիչ պայմաններում: Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում՝ միջազգային փաստաբանների աջակցությունից: Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են:


Ապացուցված փաստ է, որ Ադրբեջանն անտեսում է մարդու իրավունքների հիմնարար ստանդարտները:


Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների եւ կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին: Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը՝ մինչեւ նրանց անվերապահ ազատ արձակումը:


Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որն այսօր շարունակաբար ենթարկվում է ոչնչացման՝ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայկական հետքերի ջնջման քաղաքականության արդյունքում:


Հարգելի՛ գործընկերներ,


Ես բարձրացնում եմ այն հազարավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են արդար որոշման այս վեհաժողովից:


Իմ առաջարկները որեւէ կերպ չեն խաթարում խաղաղության գործընթացը եւ միայն հնարավորություն կտան Ադրբեջանին ցուցադրել իր քաղաքական կամքը՝ դրականորեն ազդելու խաղաղ կարգավորման վրա: Ձեր ձայնը կարեւոր նշանակություն ունի հաշտության հաստատման գործում»:


 

Քննարկվել է Ռուս-հայկական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով
OSZAR »